Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխատեսումներ

Գիտնականները Շողեր Ասմարյանի մասին

Գիտնականները Շողեր Ասմարյանի մասին

«Եթե Շողերը չի առարկի, ապա գիտնականները կխորանան նրա գրածների մեջ: Մասնագետները, անշուշտ, կառաջադրեն իրենց հարցերը: Ու եթե Շողերից ստանան դրանց պատասխանները, մենք ավելի հեշտ կաշխատենք..:

 

Արդեն երկու տարի է որդուս հետ կարդում ենք մի հնդիկ փիլիսոփայի: Ու այսօր Շողերն իր ինֆորմացիաներով հաստատում է այն, ինչ կարդացել ենք այդ մեծ մտածողի տողերում: Իսկ ես համոզված եմ, որ Շողերը նրա մասին ոչինչ չի լսել: Դա ապացույցն է այն ճշմարտության, որ մաքուր ակունքներից է Շողերի ինֆորմացիան, վերևից եկող»:

Սեդա Դոլուխանյան պրոֆեսոր,
տեխնիկական գիտությունների դոկտոր


«Իմ քառասնամյա գիտական գործունեության ընթացքում առաջնորդվել եմ շատ կարևոր մի սկզբունքով` հրաժարվել կատեգորիկ արտահայտություններից` այսպես չի կարող լինել, սա սուտ է:


Եթե մի բան չեմ հասկանում, ապա դա չի նշանակում, թե չկա նման երևույթ: Այդպես էլ այժմ. առնչվեցի մի երևույթի հետ, որը շատ վաղուց է հետաքրքրում ինձ»:

Բեյլերյան Նորայր
քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր,
Պետհամալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ


Շողեր Ասմարյան. Երրորդության լույս«Այն տիեզերական ինֆորմացիան, որը ստանում է Շողեր Ասմարյանը մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, ինչպես նաև Երկիր մոլորակի անցյալի, ներկայի և ապագայի մասին, գիտական տեսակետից շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում և զարմանք է պատճառում գիտնականներիս: Դրանց մի մասը հայտնի է գիտությանը, իսկ մյուս մասը հասկանալու համար ժամանակ է պահանջվում:

Համոզված եմ, որ Շողերին պարգևած շնորհը աստվածային ծագում ունի»:

 Արսեն Կարապետյան
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
Երևանի պետական ճարտարագիտական համալսարան

 

«Հանճարեղ մտահղացում և նույնքան էլ իրականության վերածած փաստ, որ ինքնին զարմանք է ու պատվաբեր հայ մարդուն և միայն հայ մարդուն»:

Շավիղ Գրիգորյան
բանասիրական գիտությունների դոկտոր


«Ընթերցողներին ներկայացված այս անսովոր գիրքը յուրատեսակ է որպես այդպիսին:


Անկասկած, Շողերի Տիեզերքից ստացած գիտական ինֆորմացիան չափազանց հետաքրքիր է, որի լիարժեք գնահատականը կտա միայն ժամանակը, սակայն, ըստ ինձ, այսօր ավելի կարևոր է Շողերը որպես հոգու և մարմնի բուժող:


Երկար տարիներ ճանաչելով Շողերին, տեսնելով նրա ապաքինված հիվանդներին, միշտ զարմանքով և հիացմունքով եմ նայել այս բարի ու լուսավոր կնոջը:


Կողքից նայողի համար Շողերի բուժումը այսպիսին է` ձեռքերի որոշակի շարժումներ չափածո աղոթքների ուղեկցությամբ և հիվանդը բժշկվում է նրա էներգետիկ դաշտով: Արդեն այսօր շատ հայտնի գիտնականներ բժշկության ապագան տեսնում են ոչ միայն քիմիական դեղերի օգտագործմամբ, այլև էներգաինֆորմացիոն բուժման մեջ:


Շատ ծանր և անգամ անբուժելի հիվանդներ Շողերի մոտ գտել են իրենց ապաքինումը: Նրա հետ շփվելիս մարդիկ զգում են անսահման բարություն, ջերմություն և անսովոր լույս, որը հորդառատ գետի պես գնում է դեպի հիվանդը:


Նա մեր կողքին է, բայց մեզանից շատ տարբեր, զարմանալի և յուրօրինակ»:

Ելենա Խաչատրյան
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ


Շողեր Ասմարյան. Իններորդ երկինք«Ազդու է Շողերի թողած տպավորությունը: Նման երևույթների ես էլի եմ առնչվել ու հավատում եմ դրանց: Ինչ վերաբերում է քիմիային, ապա մեր ուղեղը դեռևս հասու չէ ընկալելու այդ ամենը: Չեմ կասկածում, որ այդ ինֆորմացիան ապագայում շատերին է հետաքրքրելու»:

Հասմիկ Հակոբյան
քիմիական գիտությունների թեկնածու


«Շատ լուրջ եմ ընդունում այս ամենը: Շողերի ինֆորմացիան ընկալելու համար պահանջվում է համապատասխան պատրաստվածություն, մակարդակ ու նաև` ժամանակ: Ես միշտ էլ հետաքրքրվել եմ նման երևույթներով ու փորձել եմ հասկանալ դրանք»:

Էմմա Գասպարյան
ֆիզմաթ գիտությունների թեկնածու


«Արտառոց է... մարդն ունի ընդամենը միջնակարգ մասնագիտական կրթություն, բայց խոսում է գիտական հստակ տերմիններով, որոնց մի մասը մեր ուղեղին դեռևս հասու չէ: Գուցե թե անցնի հիսուն, վաթսուն կամ հարյուր տարի և մարդկությունը կհասկանա այդ ամենը որպես ինֆորմացիա: Իսկ այսօր դեռևս պատրաստ չենք ընկալելու նման ինֆորմացիան և ասել, թե այդ ամենը սուտ է կամ ցնդաբանություն, առնվազն հիմարություն է:


Շողերին թելադրվածի մի մասը գիտության մեջ կա: Լիթիում, լիթիումի կապը ջռածնի հետ. սրանք գիտության հիմնական խնդիրների մեջ մտնող հարցեր են: Համոզված եմ, որ Շողերը ստանում է այդ ինֆորմացիան և հաղորդում մեզ. այդ փաստը կասկած չի հարոցում: Պարզապես, Էյնշտեյնի ասածի համաձայն` իրոք, կա մի բան, որը մեր ուղեղին հասու չէ»:

Անահիտ Ալեքսանյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ